Սարալանջի փողոցում մեքենա է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 20-ին` ժամը 07.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ Սարալանջի փողոցում ավտոմեքենա է այրվում: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի միջնամասում գտնվող “Արայ” գովազդային վահանակից մոտ 30 մ ներքև, ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել “Նիսան Քաշքայ” ավտոմեքենայի շարժիչի հատվածում և սրահում, որը մասամբ այրվել է: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 07.15-ին, ԱԻՆ թիվ 8 ՀՓՋ կողմից: Նշանակվել է հրդեհատեխնիկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:




Լրահոս