Օրվա բաղադրատոմս. Շվեդական շոկոլադե տորթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղադրությունը`

Կակաոի փոշի-1 ճաշի գդալ

Կարագ-50 գրամ

Ալյուր-100 գրամ

Շաքարավազ-100 գրամ

Մուգ շոկոլադ-60 գրամ

Լուծվող սուրճ-1 թեյի գդալ

Նուշի փոշի -60 գրամ

Փխրեցուցիչ-1.5 թեյի գդալ

Աղ-2 պտղունց

Ձու-5 հատ

Շոկոլադե կրեմի բաղադրությունը`

Լուծվող սուրճ-1 թեյի գդալ

Սերուցք-400 մլ

Շաքարավազ-2 ճաշի գդալ

Մուգ շոկոլադ-240 գրամ

Ձևովարման համար`

Մուգ շոկոլադ-60 գրամ

Պատրաստման եղանակը`

Շոկոլադը մանր կտրատել,  ձուն, աղով և շաքարավազով հարել: Ապա ավելացնել կտրատած կարագը և կրկին հարել: Ավելացնել նուշը և շոկոլադը, լուծվող սուրճը և կակաոն, ապա ալյուրը և փխրեցուցիչը: Այնքան խառնել որպեսզի միտարր զանգված ստանալ:

Լցնել թավաայի մեջ և դնել 180°С ջեռոցում 25 րոպե:

Տաք սերուցքի մեջ լցնել շոկոլադե սալիկները, ապա շաքարավազը և սուրճը: Դնել կրակի վրա մինչև եռա,  թողնել սառի: Խմորը մեջտեղից բաժանել երկու մասի:  Կրեմը էլեկտրական հարիչով հարել: Խմորի վրա քսել կրեմը, ապա դնել մյուս շերտը: Ապա վրան քսել կրեմը և դնել սառնարան 2 ժամ:

Ձևավորման համար շոկոլադը դանակով մանրացնել և լցնել վրան:




Լրահոս