Ինքնասպանության փորձ է կատարել Ռումինիայի նախկին վարչապետ Ադրիան Նեստասեն, ով դատապարտված էր 2 տարվա ազատազրկման: 61-ամյա Նեստասեն շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Բուխարեստի հիվանդանոց իր նստավայրից: Ենթադրվում է, որ Նեստասեն փորձել է կրակել իրեն, եւ փամփուշտը վզին է դիպել: Նեստասեն Ռումինիայի կառավարությունը ղեկավարել է 2000-2004 թթ: 2012 թվականի հունվարին Ռումինիայի Գերագույն վճռաբեկ դատարանը նախկին վարչապետին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման՝ կաշառակերության մեղադրանքով:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ