Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության համաձայն` դեկտեմբերի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ գործարքները.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 120 մլն 906 հազար 915 դոլար՝ 488.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 150 մլն 851 հազար 316 ԱՄՆ դոլար՝ 495 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 800 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 459.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 27 մլն 616 հազար 115 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 495.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9 մլն 637 հազար 35 EUR՝ 599.65 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 12 մլն 814 հազար 495 EUR՝ 621.57 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարքներ չեն իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 722 մլն 661 հազար 103 ՌԴ ռուբլի՝ 7.84 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 367 մլն 213 հազար 984 ՌԴ ռուբլի՝ 8.25 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 50.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 73.1 մլն ԱՄՆ դոլար: