Ինչպես արդեն հայտնել էինք, ընթանում է «Երիտասարդ երկրապահների» համագումարը, որին ներկա է նաև ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը:
Որոշ ժամանակ երկրորդ շարքում նստելուց հետո փոխոստիկանապետը փոխեց իր տեղը և նստեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կողքին: Նշենք, որ համագումարի բացումը տեղի ունեցավ ՀՀ և Երկրապահ կամավորականների օրհներգերի հնչյունների ներքո: Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված երկրապահների վառ հիշատակը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Տարածքային կառավարան և Արտակարգ իրավիճակնեի նախարար Արմեն Երիցյանը ևս շնորհավորական ուղերձներ հղեցին պատանի երկրապահներին:
Հիշեցնենք, որ տեղեկությունների համաձայն հենց Լ. Երանոսյանի հրամանով են ծեծի ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը և Ռազմիկ Պետրոսյանը:
Armlur.am-ն արդեն ներկայացրել էր հետաքրքիր փաստեր Լյովա Երանոսյանի մասին, որտեղ առանձնահատուկ տեղ են գրավում հենց նրա և Մ. Գրիգորյանի հարաբերությունները: