“ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր` հունիսի 21-ին գրանցվել է դոլարի փոխարժեքի հերթական ռեկորդը: Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 418.95 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.32 %-ով կամ 1.34 կետով: Ավելի թանկ դոլարը բորսայում վերջին անգամ գնահատվել է 2006 թ. հունիսի 27-ին` 419.33 դրամ:
Ընդհանուր առմամբ բորսայում այսօր վաճառվել է 4.85 մլն դոլար: