
Ռուսական «Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ Թբիլիսիում ծեծել են ռուսաստանցի գործարար, «Եդինայա Ռոսսիա» կուսակցության անդամ, «Ռուսաստանի վրացիների միության» նախագահ Միխայիլ Խուբուտիային:
Հղում անելով վրացական ԶԼՄ-ներին` լրատվամիջոցը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել «Թավադուրի» ռեստորանի մոտ, որտեղ Խուբուտիան գտնվել է իր ընկերների հետ: Ըստ ականատեսների՝ միջադեպին մասնակցել են ռեստորանի պահպանության աշխատակիցները:
Վրաստանի ՆԳՆ-ից լրագրողներին հայտնել են, որ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: