
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ՝ “Հարսնաքարում” դաժան ծեծի ենթարկված բժիշկների առողջական վիճակին ծանոթանալու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից։
Պաշտպանության նախարարը տուժածների հարազատների և ընկերների հետ հանդիպմանը նշել է, որ իրավապահ մարմինները հաստատակամորեն հետևելու են միջադեպի բոլոր մեղավորներին բացահայտելու եւ նրանց օրենքի ողջ խստությամբ պատժելու համար: