
Դեկտեմբերի 21-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում՝ «Երևան» ԲԿ-ի մոտակայքում քաղաքացին ձկնորսության ժամանակ ընկել է լիճը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: