Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն, անդրադառնալով Facebook սոցցանցում տարածված նոր վիրուսին, հայտնում է. «Վիրուսը տարածվում է վարակվածների ընկերների կեղծ տեսանյութի սքրինշոթի վրա թեգ անելով։
Եթե դուք սեղմեք հղմանը, ապա հայտնվում եք մի կայքի վրա, որը ամբողջությամբ տեսքով նմանակում է Ֆեյսբուքը։ Այստեղ յուրաքանչյուր կտտոցը նոր պատուհանիկ է բացում, որը առաջարկում է տեղադրել Google Chrome extension։ Եթե սա կտացրեցիք, ապա հենց ձեր Քրոմը սկսում է աշխատել որպես վիրուսի տարածող։
Կայքը այցելելիս՝ կարող եք նկատել, որ սա կամ թուրք է սարքել, կամ թուրքերն են հիմնական թիրախը, կամ երկուսը միասին, ինչը ամենահավանականն է։ Ընդհանրապես, հենց թուրքական հաքերային խմբերն էին սկսել նմանատիպ հարձակումները, երբ թիրախը Գուգլ Քրոմի հավելվածներն են դառնում։
Այնպես որ ձեզ պետք է Քրոմի մեջից հեռացնել հավելվածը՝ Settings «More tools» Extensions։ Եթե չի հաջողվում, հավելվածը կարող է ատրգելափակել մուտքը դեպի կարգավորումների էջը, ապա պետք է Քրոմը հեռացնել համակարգչից եւ նորից տեղադրել։ Այս պահին դեռ որ սա օգնում է։ Բայց լավ կանեք մի հատ էլ հակավիրուսային սկան անեք։
Թեգը հեռացնելը հեշտ է, բայց այն անընդհատ նորից վերականգնվում է։ Դրա համար նաեւ տվեք hide from timeline»: