Որքան է կազմել միջին աշխատավարձը նոյեմբերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները նոյեմբեր ամսվա համար: Ներկայացված է նաև Հայաստանում առկա միջին ամսական անվանական աշխատավարձի չափը:

Ըստ այդ ցուցանիշների` 2014-ի հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով` միջին աշխատավարձը կազմել է 167 215 դրամ: Միայն նոյեմբեր ամսվա համար ներկայացված տվյալներից պարզ է դառնում, որ նոյեմբեր ամսվա համար միջին աշխատավարձը կազմել է 175 հազար 207 դրամ: Ընդ որում, պետական սեկտորի համար այն կազմել է 159 հազար 018 դրամ, իսկ ոչ պետական սեկտորի համար` 197 հազար 559 դրամ:




Լրահոս