ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը թաքցնում է տեսագրությունները, որոնց վրա պատկերված են Իրաքում գտնվող ԿՀՎ-ի «Աբու Գրեյվ» բանտում բանտարկյալների սարսափելի ահաբեկումները. գրում է TheAntiMedia կայքը:
Հայտնի ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշի խոսքով՝ մինչ այժմ «Աբու Գրեյվ» բանտում կատարվածը ոչ ամբողջությամբ է հայտնի դարձել հասարակությանը: Լրագրողը վերջին օրերին իր ելույթում պատմել է, որ ամերիկացի զինվորականները բռնաբարել են տղաներին նրանց մայրերի աչքի առջև և տեսագրել այդ ամենը:
«Երիտասարդներին սոդոմական գործողությունների էին ենթարկում և այդ ամենը նկարահանում տեսախցիկներով, իսկ ամենից սարսափելին նրանց աղաղակներն էին: Ահա թե ինչպես է պատերազմում մեր կառավարությունը»,- հայտարարել է իրավապաշտպանը:
Նա մեղադրել է ԱՄՆ-ի վարչակազմին ռազմական հանցագործությունները կոծկելու մեջ:
Պարբերականը հիշեցնում է, որ 10 տարի առաջ The Guardian-ը հրապարակել էր «Աբու Գրեյվ»-ի նախկին բանտարկյալներից մեկի վկայությունը, ով, իբր, ամերիկյան զինվորականների կողմից կատարված նման հանցագործության ականատես էր եղել: Կասիմ Հիլաս անունով նախկին բանտարկյալը պնդում էր, որ տեսել է, թե ինչպես է ամերիկացի զինվորականը բռնաբարում իրաքցի երիտասարդին բանտախցերից մեկում, իսկ կին-զինվորն այդ ամենը լուսանկարել է: