
Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին «Թալիբանի» գրոհայիններն առևանգել են չորս տաջիկ սահմանափահների: Միջադեպը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին:
Տաջիկստանի Ազգային անվտանգության պետկոմիտեի սահմանապահ զորքերի գլխավոր վարչությունն այժմ հատուկ օպերացիա է իրականացնում սահմանապահներին ազատ արձակելու նպատակով:
Աֆղան ոստիկանները տեղեկացրել են, որ թալիբները ցանկանում են առևանգվածներին սահմանապահներին փոխանակել Տաջիկստանի բանտերում գտնվող թալիբների հետ:
Հեռավոր պարեկակետերում ծառայությունն անցնող սահմանապահները հաճախ տաքանալու համար ստիպված են լինում վառելափայթ հայթհայթել: Սահմանապահներին առևանգել են այն պահին, երբ նրանք աֆղանական տարածքում զբաղված էին ծառ կտրելով: