
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Կիևում կայացած բանակցությունների ժամանակ հույս է հայտնել, որ Մինսկի բանակցություններն ինտենսիվ կերպով կվերսկսվեն:
Իր հերթին Լուկաշենկոն ասել է, որ Մինսկը միշտ հանդես կգա որպես չեզոք հարթակ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված բանակցություններում:
Նա այդ հայտարարությունն արել է Կիև կատարած պաշտոնական այցի ժամանակ, ուր ժամանել էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրավերով: Նա նշել է, որ Բելառուսը մշտապես եղել է խաղաղության կողմնակից և հետագայում ևս կնպաստի խաղաղ բանակցությունների անցկացմանը:
Նախագահ Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջից՝ եռակողմ բանակցություններ անցկացնելու հնարավորության համար: Նա ընդգծել է, որ «Մինսկի ձևաչափ» տերմինն արդեն իսկ մտել է դիվանագիտության պատմության մեջ. տեղեկացնում է BBC-ն: