Դատարանը կապիկին մարդու իրավունքներ է շնորհել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայի դատարանը օրանգուտանին մարդու իրավունքներ է տվել: Որոշում է կայացվել, որ օրանգուտանգի ամոթխած էգը, որը վերջին 20 տարիներին պահվում է Բուենոս-Այրեսի գազանանոցում, օժտված է մարդուն հատուկ որոշ իրավունքներով:

Կապիկի պաշտպանները պահանջում էին ճանաչել Սանդրա օրանգուտանգի՝ որոշ մարդկային իրավունքներից օգտվելու իրավունքը, և դրա հիման վրա նրան ազատ արձակել:

Եթե դատավորի որոշումը չբողոքարկվի, կապիկին կտեղափոխեն Բրազիլիայի արգելանոց, ուր նա կկկարողանա ապրել առավել ազատ պայմաններում. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս