
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի քույրը՝ Քրիստինա արքայադուստրը, դատարանի առջև կկանգնի մեքենայությունների մեղադրանքով: Նման որոշում է կայացրել Բալեարյան կղզիների գերագույն դատարանը:
Դա Իսպանիայի նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է, երբ թագավորի մերձավոր հարազատին դատարան են կանչում հանցագործություն կատարելու մեղադրանքով:
Մեքենայությունների գործով գլխավոր մեղադրյալը արքայադուստր Քրիստինայի ամուսինն է՝ հանդբոլի օլիմպիական չեմպիոն Ինյակի Ուրդանգարին:
Արքայադուստր Քրիստինան և իր ամուսինը պնդում են, որ հանցանք չեն գործել. տեղեկացնում է BBC-ն: