Պուշկովը Լուկաշենկոյին համեմատել է Միլոշևիչի, Քադաֆիի և Հուսեյնի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը զգուշացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ԱՄՆ-ի հետ մտերմության վտանգների մասին: Նմա հարաբերությունների վտանգավոր փորձի մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

«ԱՄՆ-ի հետ փորձել են բարեկամանալ Միլոշևիչը, Քադաֆին, Հուսեյնը: Նրանց ճակատագիրը հայտնի է: Հիմա ԱՄՆ-ն «նոր հարաբերություններ» է առաջարկում Լուկաշենկոյին: Վտանգավոր փորձ է», – նշել Պուշկովը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Կիևում տեղի են ունեցել Լուկաշենկոյի բանակցությունները Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Բելառուսի նախագահը նշել է, որ բելառուսներն ու ուկրաինացիները եղբայրներ են, և Բելառուսը պատրաստ է մեկ օրում անել այն ամենը, ինչ կխնդրի Պորոշենկոն:

Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ վերջին տարիների ընթացքում Բելառուսն ու ԱՄՆ-ն որոշակի առաջինթացի են հասել իրենց հարաբերություններում: Նա նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկխոսությանը Բելառուս հետ:

Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին Մաքսային միության նորմերը խախտելու մեջ, գրում է lenta.ru-ն:




Լրահոս