Գյումրու «Կազաչի պոստ» կոչվող թաղամասի 53 շենքի N6 բնակարանում հունիսի 17-ի երեկոյան տեղի է ունեցել ինքնասպանություն: Սեփական բնակարանում իրավապահները գտել են 53-ամյա Սուրիկ Հովհաննիսյանին, որը էլեկտրական մալուխով իրեն կախել է գազի խողովակից: Հովհաննիսյանը տաբատի գրպանում գրություն է թողել, որտեղ նշված է, որ իր այդ քայլի համար որեւէ մեկին մեղադրել պետք չէ: Հարեւանների պատմելով` Հովհաննիսյանն ապրել է միայնակ: Կնոջից բաժանվել է 7 տարի առաջ, ունեցել է երեխաներ, սակայն նրանց հետ կապ չի պահպանել. կինն արտերկրում է: Մեր տեղեկությունների համաձայն՝ Հովհաննիսյանը տաքսու վարորդ է եղել: «Գյումրիում հարազատներ ուներ, բայց իրա հետ ապրող հարազատներ չունի»,-«Ժողովուրդ»-ին ասաց քննիչ Արթուր Նահապետյանը: Վարկածներից հիմնականն այն է, որ տղամարդն ինքնասպանություն է գործել միայնակ մնալու պատճառով:
ԿԱԽՎԵԼ Է ԽՈՂՈՎԱԿԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ