
Ֆրանսիական «Հրեա եվրոպացիների կազմակերպություն» շարժումը սկսել է հակասեմիտիզմի դեմ դեղահաբեր վաճառել. տեղեկացնում է Russia Today-ը՝ վկայակոչելով TV5 Monde հեռուստաալիքը:
Ինչպես պարզաբանել են շարժման ակտիվիստները, այդպիսով նրանք իրենց բողոքն են հայտնում երկրում հակահրեական տրամադրությունների դեմ: «Դեղորայքը» կոչվում է «Անտիսեմիտոքս» (Antisémitox) և գովազդվում է որպես «առաջին օգնություն հակասեմիտիզմի դեպքում»:
Յուրաքանչյուր փաթեթի մեջ դրված է մեղրի համով 3 կոնֆետ, հակաթունային սպեղանի և թուղթ, որի վրա գրված է հակասեմիտական հայացքներ արտահայտելու դեպքում պատժի մասին օրենքի տեքստը: Ընդհանուր առմամբ՝ արտադրվել է 10 հազար նման փաթեթ, յուրաքանչյուրը՝ 5 եվրո արժողությամբ: