
Չինաստանում Ջեկի Չանի որդուն մեղադրանք է ներկայացվել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար. տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ 32-ամյա Ջեյսի Չանը, հավանաբար, կկանգնի դատարանի առջև:
Պեկինի ոստիկանությունը ձերբակալել էր Ջեյսի Չանին և նրա ընկերոջը՝ Թայվանի հեռուստատեսության դերասան Քայ Կոյին 2014թ. օգոստոսին: Բժշկական զննումը ցույց էր տվել, որ դերասանները մարիխուանա են օգտագործել:
Ավելի ուշ Չան-կրտսերի տանը իրավապահները մոտ 100 գրամ թմրանյութ են հայտնաբերել: Տեղեկացվում է, որ ընկերներին մինչև 3 տարի ազատազրկում է սպառնում: