22 դեկտեմբերի 2014 թվական, Երևան. Beeline-ը Երևանի քաղաքապետարանի և Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են Երևանի թիվ 109 մանկապարտեզում և Ֆ.Նանսենի անվան համար 150 հիմնական դպրոցում «Beeline երեխաների զարգացման անկյունների» բացման մասին։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը, Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը և այլ հյուրեր։
«Beeline երեխաների զարգացման անկյուններ»–ը բացվել են «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում, որի նպատակն է խթանել ներառական կրթության զարգացումը Հայաստանի մարզերում և Երևանում։
Երեխաների զարգացման համար նախատեսված անկյունները զինվել են հատուկ զարգացնող խաղերով և գրականությամբ, երեխաներին տրամադրվել են Մանկական զարգացման հիմնադրամի կողմից արտադրված զարգացնող խաղալիքներ։
«Beeline»-ը ողջունում և կարևորում է այն ծրագրերի իրականցումը, որոնք օգնում են երեխաներին և երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը։ Համոզված եմ, որ ամանորյա տոների նախաշեմին այս վառ և լուսավոր կենտրոնների և մեր ուշադրության շնորհիվ մեզ կհաջողվի երեխաներին փոխանցել մեր սերն ու ջերմություն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մանկական զարգացման հիմնադրամը» կարևորում է ներառական կրթության զարգացումը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը։ Ներառումը բավականին նուրբ ու աշխատատար գործընթաց է, որի մեջ պիտի ներգրավել հասարակության տարբեր շերտերի՝ երեխաների, ծնողների, մասնագետների, հասարակական և պետական սեկտորի ներկայացուցիչների։ Հատկանշական է, որ մեր գործընկեր Beeline-ը կարևորում է նման ծրագրերի նախաձեռնումը և խթանում է դրանց իրականացումը հատկապես մարզերում, իսկ նման ծրագրերը փոխում են հասարակության վերաբերմունքը մարդկանց առանձնահատկությունների նկատմամբ»,- ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։
Նշենք, որ «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագիրը մեկնարկել է 2014թ–ի սեպտեմբերի 10-ին։ Ծրագրի շրջանակում Արարատի մարզի Այնթափ համայնքի մանկապարտեզում և Նոր Խարբերդի թիվ 2-րդ դպրոցում ևս բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ»։ Ընտրված 6 կրթական հաստատությունների ավելի քան 40 մասնագետ անցնել է վերապատրաստման բարձրակարգ դասընթացներ և խորհրդատվություն։ Նշված կրթական հաստատություններում սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մոտ 150 երեխա։ Ընդհանուր առմամբ, ծրագրի անմիջական շահառուների քանակն է ավելի քան 500 երեխա և մասնագետ։