Ֆլորիդայում կայծակից 12 մարդ է տուժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում կայծակը հարվածել է ավտոկանգառին, ինչի հետևանքով տուժել է 12 մարդ:

Ինչպես տեղեկացնում է NBC News-ը, 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, մնացածին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին մարզադաշտից ոչ հեռու, ուր տեղի է ունեցել ֆուտբոլի ազգային լիգայի հանդիպումը: Ինչպես նշում է Associated Press-ը, կայծակը չի հարվածել մարդկանցից ոչ մեկին, սակայն նրա հարվածից քարեր են օդ բարձրացել, ինչն էլ մարդկանց վնասվածքների պատճառ է դարձել:

Տուժածները, որոնց թվում են 20-40 տարեկան կանայք և տղամարդիկ, հոսպիտալացվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, սակայն նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:




Լրահոս