ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե գործը հարուցված է, բայց չկա հանցագործություն, անհանգստանալու բան չկա»:

Մկրտիչ Մինասյան panarmenia.net

Իշխանական կուսակցության ներկայացուցիչը, իհարկե, կարող է ո՛չ անհանգստանալ, ո՛չ էլ մեկնաբանել Վարդան Օսկանյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Մ. Մինասյանը միշտ է հնազանդ եղել իշխանությանը, եւ բոլոր ժամանակներում նման վտանգ նրան չի սպառնացել ու չի սպառնա: Այլ է նախկին արտգործնախարարի պարագան. հավատարիմ իշխանական գործիչը հենց որ փորձեց փոքր-ինչ ազատ ինքնադրսեւորվել, պատժվելու վտանգի առաջ հայտնվեց: Իսկ ընդհանուր առմամբ փորձը ցույց է տալիս, որ եթե գործ է հարուցված, ապա ոչ թե հանգստանալ, այլ անհանգստանալ է պետք, քանի որ անազատություն տանող առաջին քայլն արված է:




Լրահոս