
««Սիվիլիթաս»-ի ղեկավարները ճշմարտության բացահայտմանն աջակցելու փոխարեն իրենց համար ընտրում են մաֆիոզ կլանային կառույցի ներկայացուցչին հարիր վարքագիծ»:
Իհարկե, ԱԱԾ ղեկավարը ճիշտ է անում, որ կասկածամտություն է դրսեւորում եւ երկար տարիներ դիվանագիտական աշխատանք կատարած նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին կասկածանքով է վերաբերվում: Ի վերջո, ինչքան վտանգավոր ու տհաճ կազմակերպություն կա երկրագնդի վրա, Օսկանյանը նրանց հետ առնչվել եւ կարծես առնչվում է: Բայց այստեղ խնդիրն այլ է. ինչո՞ւ են նմանատիպ մարդիկ հայտնվում ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում այն ժամանակ, երբ քաղաքական ակտիվություն են ցուցաբերում: Այստեղ է, որ հասարակության վստահության դեֆիցիտ է արձանագրվում ուժային կառույցների գործունեության նկատմամբ: