![](https://armlur.am/wp-content/uploads/2014/12/384614872.jpg)
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է Ղազախստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության վերսկսման մասին:
«Մենք լրիվ ծավալով վերսկսում ենք ռազմատեխնիկական համագործակցությունը», – հայտարարել է Պորոշենկոն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ երկուշաբթի օրը Կիևում կայացած բանակցություններից հետո. տեղեկացնում է Ինտերֆաքսը: