«Որեւէ մեկը չպետք է վախենա հիվանդանալուց»:
Նորանշանակ նախարարն իր ղեկավարելիք ոլորտի իրական վիճակը դեռեւս չի պատկերացնում: Հայաստանում մարդիկ ոչ թե վախենում, այլ սարսափում են հիվանդանալուց: Ո՞վ չգիտի, որ հիվանդանալու դեպքում մեր հայրենակիցները ստիպված են լինում պայքարել ոչ միայն առողջության վերականգնման, այլեւ բժիշկներին տրվելիք խոշոր պարգեւավճարները հայթայթելու, ինչպես նաեւ ավելի քան թանկ դեղորայքը ձեռք բերելու համար: Այնպես որ, մարդկանց վախը ոչ միայն հիմնավոր է, այլեւ իրական: Եթե Դ. Դումանյանին հաջողվի ոլորտը մաքրել կոռուպցիոն ախտից (ինչն անհնար է թվում), ապա մեր բոլորի միակ մտահոգությունը հնարավոր հիվանդությունների հաղթահարումը կլինի: