
Ռուսաստանը հացահատիկի արտահանման մաքսատուրք է սահմանում: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, տեղեկացնում է lenta.ru-ն: Իշխանությունները վստահեցնում են, որ սահմանափակումները ժամանակավոր կլինեն:
Հացահատիկի արտահանման սահմանափակման մասին իշխանությունները հայտնել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ փոխվարչապետների հանդիպումից հետո։ Վարչապետը բացատրել է, որ այս տարի Ռուսաստանն ունեցել է հացահատիկի լավ բերք, իսկ երկրին հարկավոր է անհրաժեշտ պաշար ունենալ։
«Արտահանման այդ սահմանափակումը պետք է ճիշտ արվի՝ համաձայնեցնելով շուկայի առաջատար մասնակիցների հետ, ժամանակավոր, սակայն բավական ճկուն, որպեսզի մենք վերահսկենք իրավիճակը հացահատիկի շուկայում և ապահովենք բնակչությանը հացով և հացաբուլկեղենով»,- նշել է Մեդվեդևը։