
Պետդումայի և Մոսկվայի քաղաքային դումայի՝ կոմկուսի պատգամավորները, ինչպես նաև կուսակցության կողմնակիցները, երկուշաբթի՝ դեկտեմբերի 22-ին, Ռուսաստանի կառավարության շենքի մոտ ակցիա են կազմակերպել, որի ժամանակ պահանջել են կառավարության հրաժարականը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ. տեղեկացնում է ТАСС-ը:
Կազմակերպիչների տեղեկություններով՝ ակցիային մասնակցել է 200 մարդ:
Ցույցի մասնակիցներից մեկը՝ Պետդումայի պատգամավոր և կուսակցության փոխնախագահ Վալերի Ռաշկինը, նշել է, որ ռուբլու անկման պատճառով Ռուսաստանի բնակիչների գնողունակությունը գրեթե երկու անգամ նվազել է:
«Մենք այսօր պահանջում ենք Պուտինից պաշտոնանկ անել Մեդվեդևին», – հայտարարել է նա: