
ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ռոքֆորդ քաղաքի մասնավոր տներից մեկում կրակոցների հետևանքով 4 մարդ է սպանվել, որոնցից երկուսը՝ երեխաներ: Ինչպես հայտնել են տեղի իրավապահները, տունը շրջապատված է, ոստիկանները որոնում են հանցագործին:
Հարևանների հարցումներից պարզ է դարձել, որ ինչ-որ մեկը կոտրել է դուռը, որից հետո կրակոցներ են հնչել: Դեպքի վայր ժամանած բժիշկները հայտնաբերել են 24-ամյա կնոջ, նրա երկու որդիների և ընկերոջ դիակները. տեղեկացնում է ТАСС-ը:
Վարկածներից մեկը կենցաղային հողի վրա կատարված սպանությունն է: