«Եռյակը» նոր տարում նոր անակնկալներ է խոստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ցավով է արձանագրում այն հանգամանքը, որ ամանորյա տոներին ինքը և իր մի քանի գործընկերներ չեն կարողանալու հանգստանալ:

«Մենք հանգստի չենք գնացել, ցավոք սրտի: Ես և մի քանի աշխատանքային ընկերներ շարունակում ենք աշխատել նույն ծանրաբեռնվածությամբ»,- նշեց Ուրիխանյանը: Վերջինս Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ «եռյակի» գործունեությունը չի դադարել:

«Շարժման գործընթացը, թեև անտեսանելի է, բայց ամենածավալուն աշխատանքներն են տարվում: Նոր տարում լինելու են բազմաթիվ գործողություններ: Ամենակարևորը հետևյալն է` շարժումն անշեղորեն գնում է ռազմավարական մի ճանապարհով` իշխանափոխության: Անկախ նրանից, թե ով ինչ տեղեկատվական շփոթության է մատնում հանրությանը, իրականացվելու է հետևյալը`լինելու են համակարգային փոփոխություններ պետական կառավարման համակարգում»,- ասաց ԲՀԿ մամուլի խոսնակը: Նա մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ 2015 թվականը կդառնա ռազմավարական ծրագրեր իրականացնելու տարի:




Լրահոս