Ամերիկյան Forbes պարբերականը տվյալներ է հրապարակել, ըստ որի՝ Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» իշխող կուսակցության ու քաղաքական դաշինքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը կազմում է 5.2 միլիարդ դոլար:
Այսպիսով՝ նա պահպանել է Վրաստանի ամենահարուստ մարդու կարգավիճակը և «Աշխարհի միլիարդատերերի» վարկանշային աղյուսակում զբաղեցրել է 270-րդ տեղը:
Պետք է ընդգծել, որ Վրաստանի ամենահարուստ մարդն իր գումարները վաստակել է Ռուսաստանում և հայրենիք է վերադարձել 2003-ին: 2013-ին նրա կարողությունը գնահատվում էր 5.3 միլիարդ դոլար, 2012 թվականին՝ 6.4 միլիարդ դոլար: