Ինչպես արդեն հայտնել էինք, Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա 11 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3.8 տոկոսով:
Ըստ այդ տվյալների, արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 2.2 տոկոսով, առևտրի շրջանառությունը` 4.2, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը` 6.5 տոկոսով: Իսկ արտահանումն ու ներմուծումն աճել են գրեթե նույն մակարդակով` համապատասխանաբար, 2.7 և 2.1 տոկոսով: Դոլարի միջին փոխարժեքը 11 ամսվա համար կազմել է 411 դրամ: Հունվար-նոյեմբերին շինարարության ծավալը նվազել է 5.4 տոկոսով: