Նոր կառավարության ձևավորումից հետո վերջին 7-8 ամիսների ընթացքում ՔԿՀ-ներին առնչվող խնդիրները եղել են Արդարադատության նախարարության հատուկ ուշադրության ներքո, և քննարկումների մեծ մասը կապված է այս ոլորտի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ում խոսքով՝ եթե նախատեսված բոլոր ծրագրերն իրականացվեն, ապա 2015 թվականին նորաբաց «Արմավիր» ՔԿՀ-ի շինարարական աշխատանքները կավարտվեն, ինչի շնորհիվ էլ հնարավոր կլինի մյուս քրեակատարողականները 20-25 %-ով թեթևացնել:
«Առողջապահությանը վերաբերող ծրագրերը դեռևս չեն իրականացվել, սակայն ընթացքի մեջ են: Որակյալ բժիշկներ ունենալն առաջին հերթին բյուջեի հետ է կապված: Դրանից բացի՝ քրեակատարողական հիմնարկներում ամեն մարդ չի ցանկանա աշխատել: Այնտեղ ոչ միայն ֆինանսական խնդիրներ կան, կա նաև մթնոլորտի հարցը: Դրա համար մարդիկ հաճույքով չեն գալիս»,- շարունակեց նախարարը:
Ավելի մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում: