Կատալոնական «Բարսելոնա»-ն պատրաստվում է նոր պայմանագիր ստորագրել հարձակվող Նեյմարի հետ և այդ նպատակով սկսում է բանակցությունները ֆուտբոլիստի հետ: Ակումբի ղեկավարները կբանակցեն ֆուտբոլիստի հոր հետ, ով էլ հենց նրա գործակալն է:
Նշենք, որ Նեյմարի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2018-ին: «Բարսելոնա»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը շատ գոհ են Նեյմարի խաղից: Կատալոնական ակումբը մտադիր է Նեյմարին մինչև 2022թ. գործող պայմանագիր առաջարկել և բարելավված ֆինանսական պայմաններ: