Ռուսաստանին քննադատելը դադարել է «լավ տոնայնություն» լինելուց: Քննադատությանը հետզհետե փոխարինելու է գալիս իրավիճակի վերլուծությունն ու քաղաքական իմաստությունը: Մի խոսքով շատերը հաշտվել են` գլխով Ռուսաստանին չես հասկանա, անհրաժեշտ է այլ «օրգանները» ևս ներգրավել, որպեսզի հասկանաս, թե ինչով է Մոսկվան առաջնորդվում, նրա որ գործողություններից է պետք պաշտպանվել, իսկ որոնք ի շահ քեզ օգտագործել, Rosbalt-ում գրում է Անդրեյ Նիկոլաևը:
«Չնայած Հայաստանում որոշներն այլ կերպ են մտածում, քանզի կարծում են, որ ՌԴ հանդեպ որևէ քաղաքականություն մշակելու կարիք չկա այն պարզ պատճառով, որ «Մոսկվային լիակատար ճգնաժամ ու վարչակարգի տապալում , եվրասիական նախագծի փլուզում է սպասվում» »,- գրում է Նիկոլաևը` նշելով, որ չնայած Հայաստանի ընդդիմության այս հայտարարություններին, ՀՀ ղեկավարությունը ռուսական շուկայում իրավիճակի վերաբերյալ որևէ հայտարարությամբ հանդես չի գալիս ու բարեհաջող կերպով ավարտում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը, սակայն ակնհայտ է, որ Երևանում ևս պատրաստվում են սպասվելիք իրադարձություններին:
«Սակայն եթե ՌԴ կործանումը կարող է սուր հաճույք պատճառել որոշ «արյունռուշտ» հայ քաղաքական գործիչներին ու վերլուծաբաններին, նույնն ասել բոլոր հայերի մասին անհնար է, ոչ թե ՌԴ հանդեպ տածած նրանց քնքուշ սիրո, այլ վերջինիս աշխատաշուկայում գտնվելու ու գումար աշխատելու հնարավորության պատառով: Այսինքն հարց է առաջանում. Իսկ ո՞ւր գնան ՌԴ-ից մեծ թվով հայ աշխատանքային ներգաղթյալները»,- հարցադրում է Rosbalt-ի վերլուծաբանը: