ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄՈԴԵԼՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Forbes» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մոդելների ցուցակը: Վերջին տարիների ավանդույթի համաձայն` ցուցակը գլխավորում է բրազիլացի հայտնի մոդել Ժիզել Բունդհենը: Ներկայացնում ենք աշխարհի ամենահարուստ մոդելների տասնյակը. Ժիզել Բունդհեն` 45 միլիոն դոլար, Քեյթ Մոս` 9.2 մլն դոլար, եռյակը եզրափակում է ռուս մոդել Նատալյա Վոդյանովան` 8.6 մլն դոլար: Չորրորդ` ոչ պակաս պատվավոր տեղում է Ադրիանա Լիման` 7.7 մլն դոլար, հինգերորդը Դաուտեց Կրեսսն է` 6.9 մլն դոլար, վեցերորդը` Ալեսանդրա Ամբրիոսոն` 6.6 մլն դոլար, յոթերորդը` Միրանդա Քերը` 4 մլն դոլար, ութերորդում է Լառա Սթոունը` 3.8 մլն դոլար, իններորդում` Կառոլին Մերրֆին` 3.5 մլն դոլար, եւ վերջապես, տասներորդ տեղում է Քենդիս Սվեյնփոլը` 3.1 մլն դոլար:




Լրահոս