ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես եւ մորաքրոջս տղան սովորում ենք Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Մորաքրոջս տղան Իսպանիայից է եկել, հիմա առողջական խնդիրներ ունի: Հետաքրքիր է` արդյոք կան տարբերություններ սփյուռքահայ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ուսանողների բժշկական օգնության եւ սպասարկման խնդիրներում:

Աննա Կարապետյան, 25 տարեկան, ջութակահարուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Սփյուռքահայ ուսանողների բժշկական օգնության եւ սպասարկման խնդիրների մասին հարց բարձրացվեց Հայաստանի Հանրապետության նախագահի առջեւ: Այսօր նրա հանձնարարությամբ եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով այդ խնդիրներում եւս սփյուռքահայ եւ հայաստանցի ուսանողների իրավունքները հավասարեցված են:

ՀՀ սփյուռքի նախարարություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անկասկած, մարդը, առավել եւս մեր երկրում հյուրընկալված մեր հայրենակիցը, պետք է հավասար իրավունքներ ունենա նշված եւ մյուս բոլոր դեպքերում: Ի վերջո, սփյուռքում ապրող մեր հայրենակիցն ուսում ստանալու համար հայաստանյան բուհ է  ընտրել, ինչը միանշանակ ողջունելի պետք է համարել:




Լրահոս