Բնապահպանության նախարարությունն ամփոփել է տարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է  2014 թ. նախարարության  իրականացրած աշխատանքները և նախանշել գալիք տարվա հիմնական ծրագրերը:

Շեշտելով, որ ակտիվ, համագործակցված  աշխատանք է ընթանում հասարակական կազմակերպությունների և ոլորտի գիտնականների հետ՝ բնապահպանության նախարարը տեղեկացրել է, որ  ՀՀ բնապահպանության նախարարին կից ձևավորվել են հասարակական  և գիտատեխնիկական խորհուրդներ, որոնց հետ արդեն անցկացվել են աշխատանքային նիստերը:

Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի ինքնաշատրվանող խորքային հորերի խնդրի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես, Արարատի և Արմավիրի մարզերում 2014թ. սկզբից մինչ հունիս ամիս ԲՆ կողմից լուծարվել, կոնսերվացվել կամ փականային ռեժիմի է բերվել 253լ/վ ջուր, որի տարեկան խնայողությունը կազմում է 8մլն խ/մ, իսկ Հուլիսի 16-ից մինչև  դեկտեմբերի 20-ը լուծարել, կոնսերվացվել և փականային ռեժիմի է բերվել 266 հորատանցք, որի արդյունքում խնայվել է մոտ 23.886 լ/վ ջուր, ինչը տարեկան կազմում է մոտ 753 մլն խ/մ:

Հիդրոերկրաբանական մշտադիտարկումները ցույց են տվել, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Արևաբույր գյուղի դիտակետերում մակարդակների բարձրացում է նկատվել 4-12սմով, Սիսում` 2-3սմ, Դաշտավանում ծախսի ավելացում 0.04լ/վ, Հովտաշատծախսի ավելացում 0.9լ/վ, իսկ ձկնաբուծական տնտեսությունների մասով Հովտաշատ գյուղում նկատվել է ծախսի ավելացում` 3-16լ/վ-ի սահմաններում,  Զորակ գյուղի մեկ տնտեսությունում` 24լ/վ-ով: Մակարդակների բարձրացում են կատարվել Էջմիածնի տարածաշրջանի Առատաշեն – 70սմ և Ակնաշեն գյուղերի դիտակետերում – 10-70սմ: Արմավիրի մարզի Գայ գյուղի շատրվանող հորատանցքում ծախսի ավելացումը 0.05լ/վ է: Շատրվանող հորատանցքերի լուծարումից կամ կոնսերվացումից հետո անցել է կարճ ժամանակ, որի պատճառով դժվար է հանգել սպառիչ եզրակացությունների, բայց դրական արդյունքներն ակնառու են:

Անդրադառնալով Սևանա լճի խնդիրներին՝ ՀՀ բնապահպանության նախարարը տեղեկացրել է, որ լճի մակարդակը 21.12.2014թ դրությամբ կազմել է 1900.13մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ (1900.17մ) նվազել է 4սմ-ով, սակայն ըստ ոլորտի մասնագետների, այդ պակասը մոտ ժամանակներս կլրացվի: Ըստ նախարարի, Արփա-Սևան ջրատարով տարեսկզբից Սևանա լիճ դեկտեմբերի 21-ի դրությամբ մուտք է գործել  129.4 մլն.խոր/մ ջրաքանակ, ինչը 6.1 մլն.խոր/մ-ով պակաս է 2013թ.  (135.5 մլն.մ3) նույն օրվա համեմատությամբ: 2001-ից  Սևանա լճի մակարդակը բարձրացել է շուրջ 3.7 մետրով, նախատեսված 2.81մ-ի փոխարեն (տարեկան 21.6սմ): Այսօրվա իրավիճակով լճի բարձրացման ցուցանիշը փաստացի 0.89մ-ով գերազանցում է օրենքով նախատեսվածից:

Հայտնելով, որ Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների արդյունքում նախատեսված 150 հա տարածքն ամբողջությամբ մաքրվել է՝ Արամայիս Գրիգորյանը հավելել է, որ 2015-ին նախատեսված է մաքրել ևս 150հա: Հավաքված թափոնները կուտակվում են Սևան Ազգային պարկի տարածքում` հետագայում դրամաշնորհային ծրագրով այն այլընտրանքային վառելիքի վերածելու նպատակով:

ՀՀ բնապահպանության նախարարը տեղեկացրել է, որ 2014թ. պետական բյուջեի միջոցների հաշվին «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրի շրջանակներում Սևանա լիճ է բաց թողնվել ամառային իշխանի 200,0 հազ.հատ (3 և ավելի գրամ) և գեղարքունիի 166,7 հազ. հատ (5 և ավելի գրամ) մանրաձուկ:

Արամայիս Գրիգորյանը նաև հայտնել է, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով Ծիծեռնակաբերդում, 10 հա տարածքի վրա իրականացվել են անտառտնկման աշխատանքներ: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին այստեղ տնկվել է 6725 ծառ:

Անդրադառնալով տեսչական գործառույթներին՝ Արամայիս Գրիգորյանը տեղեկացրել է, որ 2014 թվականին կազմվել է 770 վարչական տուգանքի ակտ` 65.22 մլն. դրամ գումարով և շրջակա միջավայրին պատճառած վնասի հատուցման 515 ակտ` 359.12 մլն.դրամ գումարով: Տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 130.0 մլն. դրամ, նախորդ տարվա համեմատ պետական բյուջե մուտքերն ավելացել են մոտ 40%-ով:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը իր խոսքի ավարտին շնորհակալություն է հայտնել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ոլորտի խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու ու օպերատիվ արձագանքելու համար և պատասխանել նարնց հարցերին:

 ՀՀ բնապահպանության նախարարության 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները

2014 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության  կողմից իրականացված աշխատանքների հիմնական նպատակն է եղել ՀՀ կառավարության 2014 թվականի գործունեության և ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարական նշանակության ծրագրերով նախատեսված բնապահպանության ոլորտի  գծով  գերակա  խնդիրների  և  միջոցառումների կատարման  ապահովումը:

Նախարարության համակարգում կատարված աշխատանքներն, ըստ առանձին ծրագրերի և ոլորտների բնութագրվում են  հետևյալ հիմնական ցուցանիշներով.

  1. Իրավական ակտերի մշակում

 

2014 թվա­կան­ին ըն­դու­նվել է բնա­պահ­պա­նու­թյան ոլոր­տը կա­նո­նա­կար­գող 5 օրենք (2013թ.` 2 օրե­նք­), ՀՀ կառավարության 30 (2013թ.` 27) և ՀՀ վարչապետի 5 որոշումներ (2013թ.` 3), ինչպես նաև 9 գերատեսչական ակտեր (2013թ.` 6), այդ թվում հիշատակման արժանիները`

  1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենք,
  2. «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման բնագավառի  2014-2020թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» (ՀՀ կառավարության 25 սեպտեմբերի 2014թ. N1059-Ն որոշում),
  3. «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 03.04.2014թ. N 340-Ն որոշում,
  4. «Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրության և երաշտի մասին» ՀՀ կառավարության 18.09.2014թ. N 1111-Ն որոշում:

Մշակվել և ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը, ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ ընթերցման է ներկայացվել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթները:

  1. Արարատյան դաշտավայրի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներ

Հորատանցքերի հաշվառում

Արարատի և Արմավիրի մարզերի համապատասխանաբար 57 և 89 /ընդհ` 146/ համայնքներում իրականացվել են համայնքային պատկանելության հորատանցքերի հաշվառում: 2014-ի սկզբից մինչ հունիս ամիս ԲՆ կողմից լուծարվել, կոնսերվացվել կամ փականային ռեժիմի է բերվել 253լ/վ ջուր, որը տարեկան խնայողությունը կազմում է 8մլն խ/մ: Հուլիսի 16-ից մինչև ս/թ դեկտեմբերի 20-ը լուծարել, կոնսերվացվել և փականային ռեժիմի է բերվել 266 հորատանցք, որի արդյունքում խնայվել է մոտ 23.886 լ/վ ջուր, ինչը տարեկան կազմում է մոտ 753 մլն խ/մ:

Հիդրոերկրաբանական մշտադիտարկումները ցույց են տվել, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում

Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Արևաբույր գյուղի դիտակետերում մակարդակների բարձրացում է նկատվել 4-12սմով, Սիս` 2-3սմ, Դաշտավանծախսի ավելացում 0.04լ/վ, Հովտաշատծախսի ավելացում 0.9լ/վ, իսկ ձկնաբուծական տնտեսությունների մասով պետք է նշել, որ Հովտաշատ գյուղում նկատվել է ծախսի ավելացում` 3-16լ/վ-ի սահմաններում,  Զորակ գյուղի մեկ տնտեսությունում` 24լ/վ-ով: Մակարդակների բարձրացում են կատարվել Էջմիածնի տարածաշրջանի Առատաշեն – 70սմ և Ակնաշեն գյուղերի դիտակետերում – 10-70սմ: Արմավիրի մարզի Գայ գյուղի շատրվանող հորատանցքում ծախսի ավելացումը 0.05լ/վ է: Շատրվանող հորատանցքերի լուծարումից կամ կոնսերվացումից հետո անցել է կարճ ժամանակ, որի պատճառով դժվար է հանգել սպառիչ եզրակացությունների, բայց դրական արդյունքները շոշափելի են:

«ՀՀ Արարատյան դաշտավայրում ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման ներդրման տեխնիկական առաջադրանքը» հավանության է արժանացել ՀՀ կառավարության 26.06.2014թ.-ի N27 արձանագրային որոշմամբ: Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման և կազմման նպատակով կազմվել է նախահաշիվ 71 մլն.դրամ չափով, որից 20 մլն. ՀՀ կառավարության 2014թ. սեպտեմբերի 4-ի  N1030-Ն որոշմամբ հատկացվել է ՀՀ կառավարության պահուuտային ֆոնդից, իսկ 51 մլն.դրամը` 2015թ. ՀՀ պետական բյուջեով: Այս ուղղությամբ բանակցություններ են ընթանում նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հետ:

  1. Սևանա լիճ

Սևանա լճի մակարդակը 21.12.2014թ դրությամբ կազմել է 1900.13մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ (1900.17մ) նվազել է 4սմ-ով: Արփա-Սևան ջրատարով տարեսկզբից Սևանա լիճ դեկտեմբերի 21-ի դրությամբ մուտք է գործել  129.4 մլն.խոր/մ ջրաքանակ, ինչը 6.1 մլն.խոր/մ-ով պակաս է 2013թ.  (135.5 մլն.մ3) նույն օրվա համեմատությամբ:

2001-ից  Սևանա լճի մակարդակը բարձրացել է շուրջ 3.7 մետրով, նախատեսված 2.81մ-ի փոխարեն (տարեկան 21.6սմ): Այսօրվա իրավիճակով լճի բարձրացման ցուցանիշը փաստացի 0.89մ-ով գերազանցում է օրենքով նախատեսվածից:

Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների արդյունքում նախատեսված 150 հա տարածքն ամբողջությամբ մաքրվել է: 2015-ին նախատեսված է մաքրել ևս 150հա: Հավաքված թափոնները կուտակվում են Սևան Ազգային պարկի տարածքում` հետագայում դրամաշնորհային ծրագրով այն այլընտրանքային վառելիքի վերածելու նպատակով:

2014թ. պետական բյուջեի միջոցների հաշվին «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրի շրջանակներում Սևանա լիճ է բաց թողնվել ամառային իշխանի 200,0 հազ.հատ (3 և ավելի գրամ) և գեղարքունիի 166,7 հազ. հատ (5 և ավելի գրամ) մանրաձուկ:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լճում սիգի վտառի գլխաքանակը նախորդ տարվա համեմատ կայունացել է: Կայունացել են նաև խեցգետնի և կարաս ձկնատեսակի գլխաքանակները: Սևանա լճում էնդեմիկ, անհետացող տեսակների` հատկապես իշխանի վերջին տարիներին կանոնավոր կերպով իրականացվող ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լճում դրանց պոպուլյացիան ավելացել է:

Սիգ և իշխան ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարի 27.11.2014թ. N 361-Ա հրամանով 2014 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 25-ը ժամանակավորապես դադարեցվել է Սևանա լճում և լիճ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը: Կազմակերպվել են շրջիկ հսկողություն և ստուգայցեր Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում հրամանի կատարումն ապահովելու նպատակով:

  1. Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն

Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվում են սահմանների քարտեզագրման, ճշտգրտման և անշարժ գույքի պետական կադաստրում գրանցման աշխատանքներ, մասնավորապես 2014 թվականին պետական կադաստրում գրանցվել են «Զիկատար» պետական արգելավայրը, Իջևանի և Բերդի «Սորաններ» դենդրոպարկերը:

Ծրագրավորվում է 2015 թվականին ավարտել բնության հատուկ պահպանվող մյուս տարածքների գրանցումն անշարժ գույքի պետական կադաստրում:

Տարվում են նախապատրաստական աշխատանքներ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում գեոտեղեկատվական համակարգերի /ԳՏՀ/ ներդրման ուղղությամբ, որը հնարավորություն կտա ավտոմատ կառավարվող ենթահամակարգերի ստեղծման միջոցով իրականացնել բնական ռեսուրսների գույքագրում և հաշվառում, բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի մոնիտորինգ, վերլուծական կամ կանխատեսումների ծրագրավորման բլոկ, քարտեզների և հաշվետվությունների նախապատրաստում:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում Կովկասի Բնության Հիմնադրամի (ԿԲՀ) կողմից հատկացված դրամաշնորհի հաշվին պահպանության աշխատանքների պատշաճ իրականացման և շուրջօրյա պարեկային ծառայության կատարման  համար ձեռք են բերվել  համապատասխան գույք և միջոցներ: Վերանորոգվել է 7,5 կմ երկարությամբ  հակահրդեհային նշանակություն ունեցող  ճանապարհ:

Հրդեհավտանգ ամիսներին պետական արգելոցի բոլոր տեղամասերում իրականացվել են շուրջօրյա հերթապահություններ, որի արդյունքում 2014թ. ընթացքում հրդեհի ոչ մի դեպք չի արձանագրվել: Գարնանային և աշնանային ստուգումների արդյունքում  հայտնաբերվել է արգելոցային ռեժիմի խախտման միայն 1` ծառահատման, դեպք:

2013թ. արգելոցին ԵՄ խորհրդի կողմից Եվրոպական պահպանվող տարածքների դիպլոմի արժանացնելուց հետո մեծ աշխատանքներ են ծավալվել  էկոզբոսաշրջության կանոնակարգման և  զարգացման ուղղությամբ, մասնավորապես` TJS Երևանյան գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհի շրջանակներում, բարելավվել են զբոսաշրջային երթուղիները, տեղադրվել են նոր ուղեցույցեր, ցուցատախտակներ, ինֆորմացիոն կետեր և վահանակներ, անվտանգության տեսախցիկներ: Էկոզբոսաշրջության համար հատկացված արահետների վրա տեղադրվել են հանգստի տաղավարներ, սպասարկող անձնակազմի համար ձեռք են բերվել թվային ֆոտոապարատներ, GPS սարքեր, ձիեր: Կառուցվել են զբոսաշրջային գետանցի  կամուրջներ:

ԿԲՀ-ի լրացուցիչ ֆինանսավորմամբ ամբողջովին վերանորոգվել է հին, կիսաքանդ  ձիանոցը, կառուցվել է ձիերի ճեմուղի (մանեժ) ձիավարության ուսուցում կազմակերպելու` ձիավարությամբ  զբոսաշրջություն ցանկացողների համար:

«Սևան» ազգային պարկի տարածքների և գույքի վարձակալության վարձավճարների մասով նախնական տվյալներով հավաքագրվել է ավելի քան 152.2 մլն.դրամ անցյալ տարվա 172.3 մլն.դրամի դիմաց, որոնք նպատակաուղղվել են ազգային պարկի բնապահպանական խնդիրների լուծմանը:

«Դիլիջան» ազգային պարկում հաշվետու տարում իրականացված անտառտնտեսական աշխատանքների շրջանակներում տնկվել է 5 հա անտառ, կատարվել` 3 հա վրա անտառի լրացում, 46 հա վրա անտառի միանվագ խնամք, 450 կգ անտառային սերմերի մթերում և 1 հա անտառի ցանքս: Պահպանության ռեժիմն ուժեղացնելու նպատակով կառուցվել է 10 նոր ուղեփակոց:

Ազգային պարկում էկոտուրիզմի զարգացմանը նպատակաուղղված միջոցառումների շրջանակում ամբողջությամբ ավարտվել են ազգային պարկի ինտերնետային կայքի տվյալների թարմացման և ձևափոխման, հեծանվային երթուղու վերաբերյալ բուկլետի տպագրման, ազգային պարկի էկոտուրիստական երթուղիների վերաբերյալ գրքույկի տպագրման աշխատանքներ:

Կովկասի բնության հիմնադրամի դրամաշնորհի հաշվի իրականացվում է այցելուների կենտրոնի մասնաշենքի վերանորոգումը և ազգային պարկի կառավարման պլանի մշակումը:

«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը 2014թվականի ընթացքում ամբողջությամբ համալրվել է կազմակերպության կառավարման պլանով նախատեսված անձնակազմով: Հաշվետու տարում ուժեղացվել է պահպանվող տարածքների հսկողությունը, որի արդյունքում ապօրինի որսագողության, ձկնորսության, այլ բնապահպանական խախտումների և հրդեհների արտառոց դեպքեր չեն արձանագրվել:

ՊՈԱԿ-ը շարունակել է ակտիվ համագործակցել ազգային պարկի բուֆերային գոտում գտնվող համայնքների հետ` ցուցաբերելով նրանց աջակցություն անանցանելի ճանապարհների փոսալցման, հրդեհների մարման և այլ աշխատանքներում:

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում, որը ստեղծվել է 2013թ վերջում, նույնպես ձևավորվել է նոր աշխատակազմ: Ընդհանուր միջոցառումների, պատշաճ հսկողության, պարբերական ստուգայցերի և շրջկալների, շուրջօրյա հերթապահությունների, հարակից համայնքների ազգաբնակչության հետ իրականացված հանդիպումների շնորհիվ պահպանվող տարածքներում իրավախախտման դեպքեր չեն գրանցվել, ապահովվել է այդ տարածքների կենսաբազմազանության պահպանությունը և բնականոն զարգացումը:

Էկոտուրզմի զարգացման նպատակով մշակվել է 6 երթուղի` իրենց նկարագրերով և համապատասխան նկարներով:

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրինման տակ գտնվող տարածքներում իրականացված պահպանության աշխատանքների արդյունքում չեն արձանագրվել հրդեհների, ապօրինի հատումների և պահպանության ռեժիմի խախտման այլ դեպքեր:

Անտառվերականգնման և լրացման աշխատանքներ իրականացվել են մոնիտորինգի արդյունքներով առաջարկված առավել հարմարված և արժեքվոր տեսակներով:

  1. Ծառատունկ

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԲՆ Ծրագրերի իրականացման գրասենյակի միջոցով Ծիծեռնակաբերդում 10հա տարածքի վրա իրականացվել են անտառընկման աշխատանքներ, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին տնկվել է 6725 ծառ:

  1. 6. Բնության հուշարձաններ
  • 2014թ . օգոստոսի 5-ի N 218, 219, 220-Ն հրամաններով անձնագրեր են տրվել ՀՀ Լոռու մարզի 8, Տավուշի մարզի 15 և Վայոց ձորի մարզի 4 բնության հուշարձաններին:
  • Անդրսահմանային միացյալ քարտուղարության օժանդակությամբ կատարվել են ՀՀ Վայոց Ձորի մարզում գտնվող «Բախտի կամար», «Ցոլք», «Վարդան Մամիկոնյան» և «Բերդի գլուխ» բնության հուշարձանների պահպանման գոտիների տարածքների ճշգրտման, հողամասերի սահմանազատման և քարտեզագրական աշխատանքներ:

 

  1. Ընդերքի և հողերի պահպանության բնագավառ
  • Նշանակալից ձեռքբերումներ են գրանցվել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին և օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթաց­քում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնք­ների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման նպատակով վճարումների համալրման հարցում: Միայն 2014թ.-ի ընթացքում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացվել է 46 մլն.դրամ, իսկ բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադի­տարկումների կատարման համար հատկացվել է 39.մլն.դրամ: Նշեմ, որ 2004-2014թթ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխում կուտակված է եղել շուրջ 432 մլն. դրամ գումար /ընդհանուր` 879,17մլն. դրամ/: 
  1. Միջազգային համագործակցություն

Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է բնապահպանական ոլորտի 22 միջազգային կոնվենցիաների ու արձանագրությունների, որոնց դրույթների կատարման ուղղությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը ծավալում է զգալի աշխատանք:

2014թ. շարունակվել է բնապահպանական ոլորտում համագործակցությունը գլոբալ և տարածաշրջանային միջազգային կառույցների, ինչպես նաև միջազգային բնապահպանական կոնվենցիաների և նախաձեռնությունների շրջանակներում:

Բնապահպանական ոլորտում միջազգային կապերի ու համագործակցության ընդլայնմանը մեծապես նպաստում են ՀՀ բնապահպանության նախարարի հանդիպումներն օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների և խոշոր միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: 2014թ.-ին կայացած հանդիպումներից հարկ է նշել  Հայաստանում ԱՄՆ դեսպանի, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանի, ԵԱՀԿ-ի, Համաշխարհային բանկի (WB), Վերականգնման վարկերի բանկի (KfW), Տարածաշրջանային միացյալ քարտուղարության (TJS), Կովկասի բնության հիմնադրամի (WWF),  ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (UNDP),  Գերմանիայի բնության պահպանության միության (NABU), Կովկասի բնության հիմնադրամի (CNF), ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության  (UNIDO), ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության հայաստանյան գրասենյակի (USAID), Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության  (GIZ), Գերմանիայի զարգացման բանկի (KfW), Բնության պահպանության համաշխարհային միության (IUCN), ԵՄ Թվինինգ Ծրագրի  ներկայացուցիչների հետ:

Միջազգային ծրագրերի իրականացում

ՀՀ բնապահպանության նախարարության ներքո 2014 թվականի ընթացքում միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվել է 16 ազգային և 7 տարածաշրջանային ծրագրեր:

ԵՄ աջակցությամբ շարունակվել են իրականացվել 6 տարածաշրջանային ծրագրեր` կանաչ տնտեսության, գետավազանների շրջակա միջավայրի պահպանության և անդրսահմանային կառավարման, մթնոլորտային օդի և թափոնների կառավարման ուղղությամբ, մասնավորապես` արդյունավետ  համագործակցություն է տարվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և ՀՀ կառավարության միջկառավարական  Ֆինանսական և Տեխնիկական համագործակցության համաձայնագրերի շրջանակներում, մասնավորապես Ֆրանկֆուրտ քաղաքում հիմնադրված Կովկասյան Բնության  Հիմնադրամի հետ:

2013 թվականի մայիսի 15-ին Կովկասի բնության հիմնադրամի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև ստորագրված դրամաշնորհային պայմանագրերի շրջանակում շարունակվել է Արփի լիճ ազգային պարկ ՊՈԱԿ-ի /2013-2015թթ. համար, 2014թ.՝ 43.8 մլն. ՀՀ դրամ/ ֆինանսավորումը, 2014թ. դրամաշնորհային պայմանագրերի շրջանակներում ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Խոսրովի անտառ պետական արգելոց/ 48,4մլն. ՀՀ դրամ/, Զանգեզուր կենսոլորտային համալիր /77.0 մլն. ՀՀ դրամ/, Դիլիջան ազգային պարկ /25, 6 մլն. ՀՀ դրամ/ ՊՈԱԿ-ներին:

  1. 9. Կապը հասարակության և ԶԼՄ-ների հետ

2013 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Նախագահի ՀՀ բնապահպանության նախարարություն կատարված այցելության ժամանակ տրված հանձնարարականների շրջանակներում.

  • Կազմակերպվել է հանդիպում բնապահպանության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող մոտ 30 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
  • Նախարարի N256-Ա 02.09.2014թ. հրամանով ձևավորվել է հասարակական խորհուրդ, հաստատվել է հասարակական խորհրդի կազմն ու աշխատակարգը:
  • Կազմակերպվել է հանդիպում ՀՀ ԳԱԱ-ի և հանրապետության առաջատար բուհերի բնապահպանության ոլորտում մասնագիտացված գործունեություն ծավալող 26 գիտնականների հետ: ՀՀ բնապահպանության նախարարի 15.07.2014թ. N186-Ա հրամանով ստեղծվել է ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհուրդ և հաստատվել է խորհրդի կազմն ու աշխատակարգը:
  • Կազմակերպվել է ՀՀ բնապահպանության նախարարի հանդիպում Հայաստանում գործող մարզային 15 Օրհուս տեղեկատվական կենտրոնների համակարգողների հետ:
  • կազմակերպվել է ՀՀ բնապահպանության նախարարի հանդիպում 22 փոքր ՀԷԿ-երի, ինչպես նաև շահագրգիռ հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվել են ՓՀԷԿ-երի գործունեության հետ կապված էկոլոգիական խնդիրները:
  • Հանդիպում է կազմակերպվել ձկնաբույծների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
  • Պատրաստվել են 670 մամուլի հաղորդագրություն (2013թ. 260–ի դիմաց), տեղեկանքներ և տեղադրվել նախարարության պաշտոնական կայքում ու տարածվել ԶԼՄ-ներով: Անցյալ տարվա համեմատ ավելի քան 2.5 անգամ ավելացել է մամլո հաղորդագրությունների թիվը:
  • Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԲՆ թեժ գծով ստացվել է 73 ահազանգ, որոնց վերաբերյալ օրենքով սահմանված ընթացակարգով բացվել են հանձնարարականներ և պատասխանվել է քաղաքացիներին:
  • Մշակվել է Հանրապետության դպրոցական ճամբարներում էկոկրթական դասընթացներ անցկացնելու ծրագիր և էկոկրթական դասընթացներ են անցկացվել ՀՀ Կոտայքի մարզի Հանքավան ավանի մերձակայքում գործող «Արագած», «Հասմիկ» և «Լուսաբաց» ամառային ճամբարների 300-ից ավել աշակերտների հետ:
  • ՀՀ ԲՆ «Զիկատար» բնապահպանական կենտրոնում անցկացվել է միջազգային էկոճամբար, որին մասնակցել են «Էկոտուր 2014» մրցույթում հաղթած Հայաստանի, Վրաստանի և ԼՂՀ-ի դպրոցականները: Իրականացվել են էկոկրթական բաց դասեր և էկոարշավներ:
  • Մշակվել է ՀՀ Սյունիքի մարզի դպրոցներում Էկոկրթական դասընթացներ անցկացնելու ծրագիր և էկոկրթական դասընթացներ է անցկացվել ՀՀ Սյունիքի մարզի հատուկ պահպանվող տարածքների հարակից 5 համայնքների դպրոցականների համար:
  • Մշակվել է Երևան քաղաքի դպրոցներում էկոկրթական դասընթացներ անցկացնելու ծրագիր և էկոկրթական դասընթացներ է անցկացվել քաղաքի 5 դպրոցներում: 2015 թվականի մարտ-ապրիլ ամիսներին էկոկրթական դասընթացներ կանցկացվեն մայրաքաղաքի ևս 6 դպրոցներում:

 

  1. Մարզային այցելություններ

ՀՀ բնապահպանության նախարարը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային այցերով եղել է ՀՀ Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում: Այցերի ընթացքում կատարվել են լայնածավալ հետևողական աշխատանքներ` շրջակա միջավայրի պահպանության խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղիների մշակման ուղղությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվել լեռնահանքային արդյունաբերության օբյեկտների, մասնավորապես, պոչամբարների և փոքր ՀԷԿ-երի գործունեությանը:

Տրվել են համապատասխան հանձնարարականներ` տեղերում շտկել իրավիճակը, ինչպես նաև փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ, մասնավորապես` թափոնների և բնօգտագործման ու բնապահպանական վճարների մասին օրենքներում:

  1. 11. Տեսչական ստուգումներ

2014 թվականին կազմվել է 770 վարչական տուգանքի ակտ` 65.22 մլն. դրամ գումարով և շրջակա միջավարին պատճառված վնասի հատուցման 515 ակտ` 359.12 մլն.դրամ գումարով: Տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 130.0 մլն. դրամ, նախորդ տարվա համեմատ պետական բյուջե մուտքերն ավելացել են մոտ 40%-ով:

      1.ՀՀ անտառային տարածքներում իրականացրած աշխատանքների արդյունքում կազմվել է վարչական իրավախախտման 33.95 մլն.դրամ գումարի 457 տուգանքի ակտ և 172.5 մլն.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնասի 397 ակտ:

  1. 31 ՓՀԷԿ–երում կատարված ստուգումների արդյունքում կազմվել է վարչական իրավախախտման տուգանքի 3.85 մլն.դրամ գումարով 22 ակտ և 104.5 մլն.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնասի 7 ակտ:
  2. 27 ընդերքշահագործողների մոտ կատարված ստուգումների արդյունքում կազմվել է վարչական իրավախախտման 3.8 մլն.դրամ գումարի 26 տուգանքի ակտ և 172.3 մլն.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնասի 396 ակտ:
  3. Արարատյան ջրային ավազանում գործող ջրօգտագործողների մոտ իրականացվել է 5 ստուգում, կայացվել է 950.0 հազ դրամի ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և 65.3 մլն.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնասի  3 ակտ: 5 կազմակերպություններում ստուգումներն ընթացքի մեջ են:
  4. Սևանի ավազանում կատարվել է 10 ստուգում, կայացվել է 1.1մլն. դրամի ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և 413 հազ.դրամի 4 հատ շրջակա միջավայրին պատճառված վնասի ակտ:3 կազմակերպություններում ստուգումներն ընթացքի մեջ են:

Կատարված ստուգայցերի արդյունքում առգրավվել է 310 հատ ձկնորսական ցանց, 1757 գծամետր ցանց, 10 հատ խեցգետնաորսիչ, 1098 հատ ձուկ (հանձնվել է գիշերօթիկ և հատուկ դպրոցներին), 175 հատ կենդանի խեցգետին:




Լրահոս