
Այսօր՝ հունիսի 21-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.30-ի սահմաններում Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի երկաթգծի կայարանի հարևանությամբ գտնվող նախկին նավթի վերամշակման չգործող արտադրամասում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մահացածը նույն հիմնարկության պահակ 55-ամյա Ներսես Ղազարյանն էր:
Աշխատանքներ են կատարում պարզելու համար պայթյունի պատճառները: