Ինչպես արդեն հայտնել էինք, հրապարակի տոնածառի լույսերն այսօր վառեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ նաև մայրաքաղաքի տրանսպորտի գնի թանկացմանը՝ խորհուրդ տալով սպասել մինչև հունվարի վերջ:
«Հիմնականում մենք հայտարարությամբ հանդես էինք եկել, որ ունենք հանձնաժողով: Հիմա հանձնաժողովը լրացուցիչ հաշվարկներ կիրականացնի. մինչև չիրականացնի, և մենք հանրությանը չտեղեկացնենք, թանկացում չի լինելու»,-հայտարարեց նա:
Քաղաքապետը նաև նշեց, որ որոշ սպասարկող ընկերությունների վարորդներ բողոքել են գազի գնի բարձրացումից: «Եվ քանի որ թանկացումներ էին եղել, կսպասենք մինչև հունվարի վերջ, եթե գներն իջնեն ու կայունան, կսպասենք հանձնաժողովի որոշմանը»,-ընդգծեց նա: