Առավոտ. Կլիզմայի ժամանակն անցնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. “17 տարվա ընթացքում մենք հետ ենք սովորել, որ Ազգային ժողովում կարող է հնչել մի քանի տասնյակ ընդդիմադիր ելույթ, որ կառավարության ծրագրին կարոդ է դեմ լինել 47 պատգամավոր և այլն: Մենք սովոր ենք, որ իշխանությունը հարցերը դնում է “չորով”` “պոլի փետ լինի, միայն թե մեր կուսակցությունից” ,100 տոկոս էլ հավաքեն, միևնույն է` մենք ենք իշխելուե: Նման կարծր մոտեցումների արդյունբում նախորդ գումարումների Ազգային ժողովում իշխանությունն ուներ ճնշող մեծամասնություն, և հատուկենտ ընդդիմադիր ձայներն ուղղակի կորում էին “ադաբրյամսի” հզոր երգչախմբում: Հիմա մթնոլորտը փոխվել է, և պառլամենտը (աչքով չտանք) սկսել է կատարել իր գործառույթները: Լա՞վ է արդյոք, որ քաղաքական իրավիճակը փոխվել է: Ինձ թվում է` այո, լավ է: Ոչ բոլորն են դրա հետ համաձայն: ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանն, օրինակ, որը, կարծես, ընդհանուր առմամբ, ժողովրդավարության կողմնակից է, բացասական իմաստով համեմատություններ է անում գորբաչովյան ժամանակի հետ: Հավանաբար, որոշակի կարոտախտ ունի այն տարիների նկատմամբ, երբ նրա ղեկավարը բոլոր խնդիրները “կլիզմայով” էր լուծում:
Նոր գումարման ԱԺ-ի աշխատանքի աոաջին օրերը ցույց տվեցին նաև մեկ այլ բան: Չնայած ,գործարարե ճահիճը առկա է ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններում, զգացվում է, որ նման գործիչների ժամանակը կամաց-կամաց անցնում է: Ոչ թե նրանք ինչ-որ հրեշներ են կամ այս երկրին ուզում են վնաս տան: Ոչ, պարզապես նրանք քաղաքական դաշտում են ժամանակավրեպ, հնացած, եթե ուզում եք` մոդայից դուրս: Հաստ վզներն ու շղթաները, ամեն ինչի ընդունակ թիկնապահները, ինքնագոհ գռեհկությունը` այս ամենն այլևս առաջվա տպավորությունը չի թողնում, և հատկապես խորհրդարանի լավ կամ վատ, քիչ թե շատ պատրաստված քաղաքական գործիչների ֆոնի վրա նայվում են որպես ռուդիմենտ, համարյա որպես “կլիզմա”:
Իսկ որ գրեթե ամեն մի հարցի քննարկման ժամանակ պետք է հնչեն ժողովրդահաճո ելույթներ, այսպես ասած, ,արշակսադոյանիզմներե` “անդունդի եզրին ենք”, “թալանեցին, ժողովրդի արյունը խմեցինե և այլն, դրա վրա պետք չէ զարմանալ. այս կամ այն երանգավորմամբ նման ելույթներ հնչում են աշխարհի բոլոր քիչ թե շատ ժողովրդավարական խորհրդարաններում: Այ, Ադրբեջանի այսօրվա Միլի մեջլիսում դուք “սադոյանիզմ” դժվար թե լսեք: Պոպուլիզմը նույնպես ժողովրդավարության նշան է` եթե կարևորում են ժողովրդին հաճելի լինելը, ուրեմն հավատ կա, որ հասարակությունը կարող է գործոն լինել: Հատկապես վարչապետը չպիտի զարմանա նման ելույթների վրա` չէ՞ որ պարոն Սադոյանը իր կուսակցական ընկերն էրե:




Լրահոս