
Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանի այսօր կայացրած որոշման համաձայն` հայհոյանքներն ու մերկ տեսարաններն ընդունելի են հեռուստատեսությունների համար:Ինչպես տեղեկացնում է Mail ONnline-ը, վերջերս ընդունված քաղաքականության համաձայն` շատ հեռարձակողներ մեղադրվում էին ցերեկային ժամերին հայհոյանքներ և մերկ տեսարաններ հեռարձակելու համար: Այնուամենայնիվ, դատավորների նոր որոշմամբ հեռարձակողները ստիպված չեն լինի տուգանքներ մուծել, և ներկայիս օրենքները պետք է վերանայվեն: