
MTV.com -ը հաղորդում է, որ Քիմն իր զուգընկերոջ հետ հարաբերությունների մասին խոսել է Օփրա Ուինֆրիի մոտ: Նա հարցազրույցի ժամանակ ասել,է որ Քեյնին ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ ճանաչում է, եւ իրենք արդեն 6 կամ 7 տարի է, որ ընկերներ են։ Ըստ Քիմի՝ հաճելի է լինել Քեյնի կողքին, քանի որ վերջինս միշտ հարգում է ու հասկանում իրեն, գիտի ամեն բան իր մասին: Քիմը նաեւ ասել է, որ իր ու Քանյեի կյանքում նմանությունները շատ են, ինչն էլ միավորում է իրենց: