Երկու բանկի ղեկավարներ հեռացել են պաշտոնից. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Կենտրոնական բանկի նախագահը հայտարարել էր, որ արտարժույթի գերարժեւորման պատճառներից են նաեւ որոշ տնտեսավարողների կողմից իրականացված սպեկուլյացիաները։
Կենտրոնական բանկի մամլո խոսնակ Մերի Շահինյանը տեղեկացրել է, որ վերջին օրերի իրադարձությունների հետ կապված 16 վարույթ է հարուցվել։ Ուսումնասիրվում է թե՛ բանկերի, թե՛ փոխանակման կետերի գործունեությունը։

Չնայած դեռ հայտնի չէ, թե հատկապես որ բանկերի գործունեությունն է ուսումնասիրվում, բայց արդեն երկու բանկի ղեկավարներ սեփական դիմումի համաձայն հեռացել են պաշտոնից։

Դրանցից մեկը «Առեքսիմբանկի» գլխավոր տնօրեն Արսեն Խանդկարյանն է, որը, ինչպես փոխանցեցին բանկից, դեռ ամիսներ առաջ է հրաժարականի դիմում ներկայացրել, սակայն պաշտոնից հեռացել է օրերս՝ անձնական պատճառներով։

Հրաժարական է ներկայացրել նաեւ «ԲՏԱ բանկի» գործադիր տնօրեն Նուր Բակբերգենովը։ Վերջինս նույնպես հեռացել է սեփական դիմումի համաձայն»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս