ԱԱԾ-ի ղեկավարը սպառնացե՞լ է ընդդիմությանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանը դեկտեմբերի 20-ին՝ ԱԱԾ աշխատակիցների օրվան նվիրված միջոցառման ժամանակ, ընդդիմադիր ուժերին ուղղակի սպառնացել է:

Վերջինս հայտարարել է, թե իբր որոշ քաղաքական ուժեր «ապստամբությունների, իշխանություններին ուժով տապալելու» կոչեր են հնչեցնում: Այդ ամենը Գորիկ Հակոբյանը որակել է որպես սահմանադրական կարգը տապալելուն ուղղված կոչեր եւ սպառնացել է, որ իրենք ամեն ինչ անելու են՝ նման դրսեւորումները կանխելու համար:

Հաշվի առնելով մեր երկրի անվտանգությանը սպառնացող իրական վտանգները՝ տարօրինակ է, որ ԱԱԾ ղեկավարը, դրանց կանխարգելմանն ուղղված իր անմիջական գործառույթների իրականացումը թողած, որոշել է խառնվել ներքաղաքական թեմաներին»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս