Քաղաքապետարանի ամանորյա «ուտուշ-խմուշները» իշխանության հավատարիմների շրջանակը ճշտելու համա՞ր են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Երեւանի քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հերթական «ուտուշ-խմուշն» է կազմակերպել, այս անգամ արդեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, «Փարվանա» ռեստորանային համալիրում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս միջոցառմանը ներկա են եղել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Սամվել Ալեքսանյանը, Կորյուն Նահապետյանը, Կարեն Ավագյանը, Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհեր, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ այլք:

Այս քեֆերը, որոնք կազմակերպվում են գրեթե ամենօրյա ռեժիմով` օրը մեկ վարչական շրջանում, ինչ-որ առումով նաեւ կարելի է համարել իշխանական ակտիվի «գույքագրում»: «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանը հատուկ հրահանգել է, որ Ամանորի տոների «ուտուշ-խմուշները» օգտագործվեն իշխանության հավատարիմների շրջանակը եւս մեկ անգամ ճշտելու համար»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս