«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ Մանվել Ալեքսանյանը կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին:
Մեր տեղեկություններով՝ մի քրեական գործի շրջանակներում ի հայտ է եկել դատախազի կողմից կատարված խարդախության դրվագ, ինչի առիթով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` քննության: Ի դեպ, այս գործով անցնում է եւս մեկ դատախազ, խոսքը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Հարություն Սարգսյանի մասին է»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: