Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքը ոստիկանապետի բացակայությա՞մբ է տեղի ունեցել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը արդեն գրել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու հարսանիքի մասին, որը տեղի է ունեցել կիրակի օրը: Մեր տեղեկություններով՝ հարսանիքին ներկա է եղել Սերժ Սարգսյանը, որը 20:30-ի սահմաններում հեռացել է:

Հարսանիքին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների թվում են եղել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ տարածքային եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը եւ այլք: Ի դեպ, Ալիկ Սարգսյանը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեղանակիցներ են եղել:

Հարսանիքի ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում ակտիվորեն քննարկվել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի բացակայության փաստը:
Ի դեպ, հարսանիքին մասնակցող պաշտոնյաները Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո` մոտ մեկ ժամվա ընթացքում, մեկը մյուսի ետեւից հեռացել են: Հիշեցնենք, որ հարսանիքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանապետի խորհրդական, Սյունիքի եւ Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանին` Լոնդիկին պատկանող «Ռենեսանս» ռեստորանային համալիրում` ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանի գլխավորությամբ»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս