Բաղդասարովի պարտատերերի ցանկը 100-ից անցնում է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Հայաստանի երբեմնի հզոր ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը շաբաթներ առաջ սնանկ ճանաչվեց: Արդեն հրապարակվել է, թե «Արմավիա»-ն ում որքան գումար է պարտք: Պարզվում է` ավիաընկերությունը պարտք է ոչ միայն իր նախկին աշխատակիցներին, այլև բազմաթիվ ընկերությունների, բանկերի և այլն: Ի դեպ, պարտատերերի ցանկում տեղ են գտել նաև ռուսական ընկերություններ: Այսպիսով՝ «Արմավիա»-ի պարտատերերի ցուցակում են 122 քաղաքացիներ և 27 ընկերություններ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը «Արմավիա» ավիաընկերությանը սնանկ է ճանաչել: Պարտատերերի առաջին ժողովը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 16-ին: Հայաստանի երբեմնի ազգային փոխադրողին սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Միկա Լիմիթեդ» ընկերությունը: Հիշեցնենք, որ «Արմավիայի» և «Միկա Լիմիթեդ» ընկերության սեփականատերը նույն Միխայիլ Բաղդասարովն է:

90-ականների վերջին և 2000-ականների սկզբին Միխայիլ Բաղդասարովը համարվում էր Հայաստանի թիվ մեկ օլիգարխը: Ցորենի, բենզինի, դիզվառելիքի հիմնական ներկրողը հենց նրան պատկանող ընկերություններն էին: Նախկին «Հայխնայբանկի» հիմնական բաժնետերն էր, Հրազդանի ցեմենտի գործարանի սեփականատերը և այսպես շարունակ: Վերջին երեք տարում, սակայն, նրա ընկերությունները մեկը մյուսի ետևից սկսեցին սնանկանալ, և այսօր նրան նույնիսկ խոշոր գործարար չես կարող համարել»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս