
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Parliamentmonitoring.am կայքը հրապարակել է ԱԺ բացակայող պատգամավորների թոփ տասնյակը։
Եվ այսպես, բացակաների տասնյակը կրկին գլխավորում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Ամբողջ աշնանային նստաշրջանի ընթացքում նա ոչ մի նիստի չի ներկայացել և հետևաբար որևէ քվեարկության էլ չի մասնակցել։
ԱԺ 5-րդ գումարման բացակա պատգամավորների տասնյակում հաջորդը Հրանտ Բագրատյանն է, այնուհետև ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, չորրորդ հորիզոնականում կրկին ԲՀԿ-ական պատգամավոր է՝ Կարո Կարապետյանը, 5-րդը Զարուհի Փոստանջյանն է, ում բացակայությունները գրանցվել էին ԱՄՆ-ում ուսանելու ամիսների պատճառով։ Քվեարկություններից ամենաշատ բացակայածների 6-րդ հորիզոնականում ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանն է, 7-րդում՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը։ 8-րդ հորիզոնականում ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանն է, 9-րդում՝ Արագած Ախոյանը և վերջապես թոփ 10-ը եզրափակում է ԲՀԿ-ականՄուրադ Գուլոյանը՝ Ծառուկյանի խնամին, Աբովյանի քաղաքապետ Կ. Գուլոյանի հայրը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում